▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանձնարարականները հիմնականում վերաբերվում էին մարտի 8-ի տոնին նվիրված միջոցառումներին

Յուրաքանչյուր շաբաթ ինչպես Երևանի քաղաքապետարանում, այնպես էլ բոլոր վարչական շրջաններում անցկացվում են աշխատանքային խորհրդակցություններ։ Դրանք վարում են վարչական շրջանների ղեկավարները, իսկ մասնակցում՝ աշխատակազմի բաժինների պետերը։ Խորհրդակցության ժամանակ ըստ ոլորտների պատասխանատուները զեկուցում են նախորդ շաբաթվա կատարված աշխատանքները, իսկ վարչական շրջանների ղեկավարները հանձնարարականներ են տալիս առաջիկա անելիքների վերաբերյալ։ Այս շաբաթվա խորհրդակցությունների հանձնարարականները հիմնականում վերաբերվում էին մարտի 8-ի տոնին նվիրված տոնակատարությունների նախապատրաստական և կազմակերպման աշխատանքներին։


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին