▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համոզված եմ, որ Արցախի հանձնված տարածքները կարելի էր նույնկերպ պաշտպանել, ինչպես՝ Կարմիր շուկան. ՊԲ նախկին խոսնակ

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկ դիտելով 5-րդ ալիքի կիրակնօրյա թողարկման ընթացքում Կարմիր շուկայի մասին պատմող տեսանյութը, հիշեցի 2020թ. հոկտեմբերի 23-ին ֆեյսբուկյան իմ էջում կատարած հետևյալ գրառումը. «Կարմիր շուկայի ուղղությունը մարտավարական ու ռազմավարական կարևորության մեր այսօրվա Ավարայրն է...»:  

Այսօր Կարմիր շուկան, չնայած իր բազում վերքերին, մնացել է կանգուն: Եվ դա ոչ թե նրա համար, որ թշնամին խնայել է (այստեղ ևս կիրառվել են «բայրաքթարներ», իսրայելական ԱԹՍ-ներ, ռազմական ինքնաթիռներ, զրահակիր ուժեր, վարձկան գրոհայիններ և էլի շատ ու շատ միջոցներ), այլ որ գյուղի պաշտպանները կանգնեցին մինչև վերջ և այդ բնագիծն իրականում դարձրին Ավարայր...

Հ. Գ.- Համոզված եմ, որ Արցախի հանձնված տարածքները կարելի էր նույնկերպ պաշտպանել, եթե մենք ոչ թե տրվեինք, այսօր արդեն կասկածելի թվացող, հրամանների ու ռազմավարամարտավարական որոշումների կատարմանը, այլ մեզ վստահված բնագիծը պաշտպանեինք այնպես, ինչպես դա արեցին Կարմիր շուկայում... »,- գրել է Սենոր Հասրաթյանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին