▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համաներում հայտարարելու մասին նախագծի քվեարկությունը հետաձգվեց

Աժ-ում երկու օր է` քննարկվում է ՀՀ նախագահի` Անկախության 22-րդ տարեդարձի առթիվ համաներում հայտարարելու մասին նախագիծը: Ինչպես իր խոսքում նշեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` որոշման հիմքում առաջին հերթին մարդասիրությունն է:

Արդարադատության նախարար  Հրայր Թովմասյանն էլ ելույթ ունենալով առաջարկեց քվեարկությունը հետաձգել մինչև վաղը` մի շարք առաջարկություններ քննարկելու համար:

Նշենք, որ ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի 90 հոդվածի 7-րդ կետի, Ազգային ժողովի նախագահը համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումը ստորագրում և հրապարակում է 24 ժամվա ընթացքում, եթե այդ որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ: 

Քանի որ այլ ժամկետ սահմանված չէ, նշանակում է, 24 ժամվա ընթացքում որոշման հրապարակումից անմիջապես հետո այն արդեն ուժի մեջ է մտնում: Այսինքն, բոլոր ազատազրկվածներին, ում վրա տարածվում է համաներումը. պետք է անմիջապես սկսեն ազատ արձակել: Ազատ արձակման պրոցեսը կշարունակվի մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին