Համագյուղացիների օգնությամբ քիմիաթերապիայի մեկ կուրս ստացած 17-ամյա պատանուն ևս վեց կուրս է անհրաժեշտ
Արթուր Գագիկի Հարությունյանը ծնվել է 1998 թվականին Շիրակի մարզում,այժմ պատանին գտնվում է Երևանում՝ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում: Տղայի մոտ ախտորոշվել է լիմֆոմա: Նախորդ տարի պատանին թևատակում նկատել է գոյացություն, անմիջապես դիմել է բժիշկներին, ովքեր ասել էին, որ գոյացությունը կապված է հասունացման տարիքի հետ: Գոյացությունը սկսել է անհանգստացնել տղային, ծնողները նրան բերել են Երևան՝ հետազոտությունն անցկացնելու արյունաբանական կենտրոնում:
Նշանակվել է քիմիաթերապիայի յոթանգամյա կուրս: Ամեն կուրսն արժե 3000 դոլարին համարժեք դրամ: Համագյուղացիների և հարազատների օգնությամբ գումարը հավաքվել է, և Արթուրն առաջին քիմիաթերապիան ստացել է, երկրորդը՝ նշանակվել է սեպտեմբերի 26-ին, սակայն անհրաժեշտ գումարն ընտանիքը չունի, և տղան դիմում է հանրության աջակցությանը: Կուրսն ավարտելու համար պակասում է 18 000 դոլար: Արթուրի հոր՝ Գագիկ Ալբերտի Հարությունյանի անունով Արարատ բանկում բացվել են հաշվեհամարներ՝