▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համացանցը ծաղրում է նորանշանակ փոխնարարի աշխատանքային հմտությունները. ըստ լուրերի՝ ակտիվ տիկտոկեր է

Համացանցը քննարկում է Գայանե Գաբրիելյանի՝ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ նշանակվելու հանգամանքը:

«Հայաստան» դաշինքի անդամ, փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հատված ՀՀ շրջակա միջավայրի նախարարի նորանշանակ տեղակալի պաշտոնապես հրապարակված կենսագրությունից.

  • Համակարգչով տեքստերի հավաքում,
  • անձնակազմի հետ հարաբերությունների կառուցելու հմտություններ,
  • հեռախոսազանգերին պատասխանելու փորձ»:

Նշենք, որ, ըստ համացանցում տարածվող լուրերի՝ փոխնախարարը նաև ակտիվ տիկտոկեր է. զվարճալի տեսանյութեր է պատրաստում:
Չնայած TikTok-ից տեսաձայնագրված տեսանյութերի՝ այժմ նման անունով օգտատեր հնարավոր չէ գտնել. ամենայն հավանականությամբ, Գաբրիելյանը ջնջել է տիկտոկյան էջը: TikTok-ում նա ներկայացել է «Մարիետտա_Գաբրիելլա» անունով:

Թեմային դեռ պաշտոնական արձագանք չկա, լուռ է նաև փոխնախարարը:

Այլ կայքերից և տելեգրամ-ալիքներից վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Հասարակություն ավելին