▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հալեպում հայեր են զոհվել և վիրավորվել

armenpress.am-ը գրում է. Հալեպի տարբեր շրջանների վրա զինված ահաբեկչական խմբավորումների կողմից փետրվարի 21-ին հրասանդներ են արձակվել, ինչի հետևանքով զոհեր և վիրավորներ են արձանագրվել: Այս մասին տեղեկացրել է հալեպահայ Մարիա Գաբրիելյանը: Նրա խոսքով զոհվել են Սաքո Կարագյուլեյանն և Հարութ Ագսանյանը: Բացի այդ վիրավորվել են 5 հայեր՝ Ժակ Ասլանյանը, Հովսեփ Չալօղլյանը, Ավո Զարմինյանը, Լևոն Բարսեյանը և Նազո Ագսանյանը:

Ավելի վաղ՝ փետրվարի 5-ին, Հալեպի Թելեֆոն Հաուայի թաղամասում հրթիռ ընկնելու հետևանքով հայի բնակարան էր քանդվել:

Նմանատիպ դեպք տեղի էր ունեցել նաև փետրվարի 4-ին: Հալեպի Թիլել թաղամասի հրթիռակոծման հետեւանքով հայի բնակարան էր քանդվել: Բարեբախտաբար, մարդկային վնասներ չէին գրանցվել:

Հալեպ քաղաքը 2012թ.-ի ամռանից ի վեր հայտնվել է կառավարական ուժերի և զինված խմբավորումների, այդ թվում' «Ջաբհա ան Նուսրա» և այլ իսլամիստական, ինչպես նաև արևմուտքից աջակցություն ստացող ընդդիմադիր խմբավորումների բախումների թիրախում:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին