▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակոբյանների վիշտն ավելի բարձր եմ դասել և դասում այն ամենից, ինչ կատարվել է ինձ հետ

 

Վարդան Պետրոսյան 
«Այնքան հասկանալի և այնքան միակողմանի…»
Նայեցի «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն. հատուկ դեպքեր»  հաղորդման մարտի  16-ի  թողարկումը: Նայեցի սրտի խորը կսկիծով: Վերապրեցի նորից զոհված տղաների ծնողների անտակ վիշտը: Մտքիցս դեռ դուրս չեն գալիս Էդուարդի մոր խոսքերը, որ վիրահատվող աղջկանից թաքցրել է եղբոր մահը, իրեն ուրախ է պահել, որ աղջիկը ոչինչ չկռահի … ականջիս մեջ հնչում է նաև Էդգարի մոր ձայնը՝  «Աստված պահի քո բալին …»:
 Չեմ ուզում խոսել հաղորդման գեղարվեստական որակի մասին, որն իր «բեմադրությամբ ու դերասաններով» մարդկային ամենածանր ողբերգությունը վերածեց անհաջող սերիալի: Չեմ խոսելու ինձ վաղուց այնքան հասկանալի այդ «հասկանալի միակողմանիության» մասին, որի մասին հեղինակն ասաց հաղորդման վերջում: Ուղղակի հաղորդման ընթացքում անընդհատ արծարծվում էր այն միտքը, թե ինչո՞ւ իմ կողմից չեղան Հակոբյան ընտանիքին մոտեցման փորձեր: Չէ՞ որ փաստաբան վարձելու փոխարեն կարելի էր մարդկայնորեն գնալ, նրանց հանդիպել,  «խնդրել, աղաչել»: Եվ, կարծես, ի պատասխան այդ հարցադրման՝ ֆիլմի վերջում որպես արդարացում գրվեց, որ ֆիլմի ցուցադրումից տասը օր առաջ ես զանգել և ցավակցել եմ Հակոբյաններին և իմ օգնությունն առաջարկել վիրահատված աղջկան:
Ո՞րն էր ֆիլմի գլխավոր նպատակը: Ցույց տալ Հակոբյան ընտանիքների վշտի իրական չա՞փը… չէր հաջողվել: Ցույց տալ, որ ես ցավակցելու, մարդկային մոտեցման փոխարեն փաստաբա՞ն եմ վարձել, սու՛տ է: Չէ՞ որ ողբերգության առաջին իսկ օրերից, երբ ես դեռ անգիտակից պառկած էի «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում, իմ ընտանիքն ու ընկերները հանդիպել են Հակոբյան ընտանիքի անդամների հետ: Դեռ այսօր էլ շարունակում են հանդիպել: Ես ուզում եմ մեկ առ մեկ թվել այդ հանդիպումները:

hetq.am-ը հրապարակել է դերասան Վարդան Պետրոսյանի` «Այնքան հասկանալի և այնքան միակողմանի…» վերնագրված նամակը, որ նա գրել է  «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն. հատուկ դեպքեր»  հաղորդման մարտի  16-ի  թողարկումը դիտելուց հետո:

Հատվածներ այդ նամակից, իսկ այն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում.  

...Հաղորդման ընթացքում անընդհատ արծարծվում էր այն միտքը, թե ինչո՞ւ իմ կողմից չեղան Հակոբյան ընտանիքին մոտեցման փորձեր: Չէ՞ որ փաստաբան վարձելու փոխարեն կարելի էր մարդկայնորեն գնալ, նրանց հանդիպել,  «խնդրել, աղաչել»: Եվ, կարծես, ի պատասխան այդ հարցադրման՝ ֆիլմի վերջում որպես արդարացում գրվեց, որ ֆիլմի ցուցադրումից տասը օր առաջ ես զանգել և ցավակցել եմ Հակոբյաններին և իմ օգնությունն առաջարկել վիրահատված աղջկան:

Ո՞րն էր ֆիլմի գլխավոր նպատակը: Ցույց տալ Հակոբյան ընտանիքների վշտի իրական չա՞փը… չէր հաջողվել: Ցույց տալ, որ ես ցավակցելու, մարդկային մոտեցման փոխարեն փաստաբա՞ն եմ վարձել, սու՛տ է: Չէ՞ որ ողբերգության առաջին իսկ օրերից, երբ ես դեռ անգիտակից պառկած էի «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում, իմ ընտանիքն ու ընկերները հանդիպել են Հակոբյան ընտանիքի անդամների հետ: Դեռ այսօր էլ շարունակում են հանդիպել: 

Այս մասին Հակոբյանները հրաշալի գիտեին և լռեցին…

 

…Ես հինգ ամիս շարունակ լռել եմ՝ շատերին զարմանք պատճառելով, չեմ խոսել (բացառությամբ  մեկ հարցազրույցի), որովհետև Հակոբյանների վիշտն ավելի բարձր եմ դասել և դասում այն ամենից, ինչ կատարվել է ինձ հետ: Այո՛, ամեն ինչից բարձր:

 

Բայց դատարանում բոլոր հարցերի պատասխանները տրվելու են. թե ինչո՞ւ մեր ձեռնարկած հաշտության քայլերը ոչնչի չբերեցին, թե ինչո՞ւ ես փաստաբան վարձեցի, ինչո՞ւ ես Ֆրանսիայից փաստաբաններ եմ հրավիրել, և ինչո՞ւ առանց նրանց հրաժարվել եմ դատական նիստից: Եվ պարզ կդառնա, որ դա ո՛չ վախ է, ո՛չ էլ շոու: Բառ, որ այնքան սիրում է գործածել Հակոբյանների փաստաբան՝ Ռ. Բալոյանը: Իսկ ինձ համար շոուն այն էր, որ նա՝ փաստաբան Ռ. Բալոյանը նախապես տեղեկացած լինելով և քաջ իմանալով, որ առաջին դատը հետաձգվելու է (օրենքը պարտադրում է դատը հետաձգել, եթե մեղադրյալի փաստաբանը ներկա չէ), դեռևս ապաքինվող Տաթևիկին տասը րոպեի համար բերել էր դատարան ի ցույց բոլորի՝ թե տեսեք, տեսեք… ի՜ նչ անբարո է դատի այս հետաձգումը: Սա՛ էր ինձ համար շոուն: Երբ մարդու հիվանդությունն ու ողբերգությունը շահագործվում են…

 

...Ուզում եմ, որ փարատվի հաղորդման ստեղծած այն թյուր տպավորությունը, թե իմ կողմից մոտեցման ու հաշտության ոչ մի քայլ չի արվել: Եվ երկրորդ՝ իմ փաստաբանների «առատությունը»  ուղղված է ոչ թե Հակոբյանների ընտանիքների դեմ, այլ արդյունքն է դատաքննչական մարմինների՝ իմ դեմ կիրառած անօրինական գործողությունների և ուղղված է պաշտպանելու ինձ: Ես ոչ մի թշնամանք չեմ տածում ոչ մեկի հանդեպ և Հակոբյան ընտանիքների ողբերգությունը կա և մնալու է իմ ու իմ ընտանիքի ողբերգությունը:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին