▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակոբ Ինջիղուլյանը տեղափոխվել է երրորդ երկիր

Մեկ տարուց ավել  Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը տեղափոխվել է երրորդ երկիր: Այս մասին ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը:

Նրա խոսքով՝ ԿԽՄԿ-ում հանդիպում են ունեցել, որի ժամանակ էլ հայտնել են, որ Հակոբը տեղափոխվել է երրորդ երկիր:

 Այլ մանրամասներ այս պահի դրությամբ չեն հաղորդել՝ նշելով, որ Հակոբն ինքը կզանգահարի և կասի, թե որ երկրում է: Հայտնի է միայն, որ օգոստոսի 26-ին նրան Բաքվից տեղափոխել են:

Հիշեցնենք՝ Հակոբ Ինջիղուլյանը 2013-ի օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով  հատել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել  հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում և գերեվարվել:

 Պաշտպանության նախարարությունը  հավաստիացրել է, որ  հայրենիք վերադառնալու դեպքում Հակոբ Ինջիղուլյանը  պատասխանատվության չի ենթարկվի:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին