▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հակոբ Բերբերյանին հեռացրել են Digitain-ից քաղաքական հայացքների պատճառով». Արսեն Բաբայան

Թարմացված․ Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Digitain-ի, Հակոբի ու ՀՅԴ-ի մասին
Խոստմանս համաձայն հանրայնացնում եմ այն բոլոր խոսակցությունների ընդհանուր բովանդակությունը, որն այս ընթացքում ունեցա ՀՅԴ-ի բազմաթիվ ընկերներիս հետ:
Այսպիսով, ինձ համար հաստատված բազմաթիվ հանգամանքներից հրապարակման արժանի եմ համարում ստորև փաստերը.
1) Digitain-ն ու ՀՅԴ-ն իրար հետ չունեն առնչություն:
2) Լևոն Մկրտչյանը, թեև Digitain-ի սեփականատերերից մեկի եղբայրն է, սակայն դա ամենևին չի նշանակում, թե Մկրտչյանը կապ ունի այդ ընկերության հետ կամ եղբայրը պարտավոր է կիսել ամենատարբեր հայացքներ: Այս առումով առնվազն քաղաքական հայացքների տարբերություն կա:
3) Այս համատեքստում այլևս ՀՅԴ-ից Հակոբին աշխատանքից հեռացնելու պատճառների համար բացատրություն ակնկալելը տրամաբանությունից դուրս է:
4) Digitain-ը պետք է բացատրություն տա այս պատմության պատճառների մասին:
Հ.Գ. Ընկերներ, նախապես տեղեկացրել էի, որ ցանկացած բացատրություն համարելու եմ հանրային և հրապարակելու եմ: Ես գտնում եմ, որ այս հրապարակմամբ որևէ կանոն չեմ խախտել»:

***

Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Առնվազն չափից դուրս մտահոգիչ եմ համարում Հակոբ Բերբերյանի նկատմամբ Digitain ընկերության կողմից կատարվածը: Անձին հեռացրել են աշխատանքից քաղաքական հայացքների պատճառով:
Հակոբը նաեւ բարձրացրել է հարց, որն ինչ-որ առնչություն ունի ՀՅԴ կուսակցության ընկերների կամ նրանցից մեկի հետ: Գտնում եմ, որ այս հարցը չի կարելի թողնել անպատասխան եւ ակնկալում եմ, որ Դաշնակցության ընկերների կողմից կլինի ողջամիտ բացատրություններ:
Հակոբը հայրենասեր մարդ է, նվիրված իր երկրին, իր հայրենապաշտական համոզմունքներին եւ հաստատակամ պնդում եմ, որ պետք է տրվի բացատրություն անկախ դրա որեւէ բովանդակությունից:
Վա՞տ է աշխատել, աշխատանքային կարգապահությո՞ւն է խախտել, ՀՅԴ-ն կապ չունի՞ այդ ընկերության հետ, այդ ընկերությունը քաղաքականությամբ չի՞ զբաղվում... Անկախ նույնիսկ այսպիսի բովանդակությունից՝ ՀՅԴ-ում իմ ու հենց Հակոբի ընկերները պետք է բացատրություն տան, հրապարակային բացատրություն: Իսկ բացատրության բացակայությունը, գտնում եմ, կհաստատի այն պնդումը, որ քաղաքական հայացքներով էր պայմանավորված այդ որոշումը:
Կրկնում եմ, բացատրությունը պիտի լինի հրապարակային եւ անկախ դրա բովանդակությունից: Հենց այս պնդումս հաշվի առնելով միանգամից հայտարարում եմ, որ ցանկացած առանձին, թաքուն, ընկերական կամ չհրապարակման պայմանով ինձ առանձին տրված բացատրությունները անմիջապես հանրայնացնելու եմ դա համարելով հենց այն բացատրությունը, որ պետք է տրվի հրապարակային:
Հ. Գ. Հակոբի արտահայտած բազմաթիվ մտքերի հետ ինքս կռիվ ունեմ, բայց դա ոչինչ չի փոխում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին