▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակառակորդն առաջ է եկել, իսկ մերոնք լռո՞ւմ են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած միջազգային հանրությունը շարունակում է ակտիվ փորձեր անել՝ արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման եւ հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների լարվածությունը թուլացնելու ուղղությամբ, այնուամենայնիվ, ադրբեջանական կողմը այս ընթացքում շարունակում է նոր-նոր խաղաղված դիվերսանտական «օպերացիան»՝ այս անգամ քայլ-քայլ ՀՀ-ին մոտեցնելով մարտական հենակետերից մեկը:
«Ժողովուրդ»-ին տեղեկություններ են հասել, որ վերջերս Սյունիքի մարզի Լիճք համայնքի տարածքում կենդանիների որսի դուրս եկած մի խումբ որսորդներ նկատել են, որ ադրբեջանցիներն իրենց դիրքերն առաջ են բերել: Երբ այս ահազանգը ստացանք, անմիջապես կապվեցինք ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ: Նա սովորության համաձայն հերքեց՝ «Նման բան չկա»: Մենք էլ, բնականաբար, չհավատացինք՝ շարունակելով ստացված տեղեկության ճշգրտումներն այլ աղբյուրներից:
Ավելի կոնկրետ՝ մեզ լուրեր հասան, որ հակառակորդն առաջ է եկել Տաշտուն համայնքից մի փոքր վերեւ ընկած հատվածում: Զրուցեցինք համայնքի ղեկավար Հենրիկ Գաբրիելյանի հետ, ով ասաց՝ իսկապես հակառակորդն իր դիրքերն առաջ է տվել, սակայն Հայաստանի հետ պետական սահմանը չի խախտել. «Ստեղծված իրավիճակի շուրջ խոսել եմ Լիճք համայնքի ղեկավարի հետ, որն ինձ ասել է, որ Ագարակի գնդի հրամանատարի հետ է խոսել, իրենք ասել են, թե ճիշտ է, հակառակորդն ավելի հետ էր, բայց առաջ գալով պետական սահմանը չի հատել»:

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին