▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակառակորդի կողմից սպանված 19-ամյա Նարեկը վատառողջ մոր մինուճարն էր. shamshyan.com

shamshyan.com-ը գրում է. Հակառակորդի կողմից սպանված 19-ամյա Նարեկը վատառողջ մոր մինուճարն էր, դժվարությամբ մեծացած եւ դժվարությամբ ապրող ընտանիքի զավակ։ Այս մասին  զրույցում ասացին նրանց հարեւանները։ «Ոչ ոք չէր կարողանում այդ լուրը հայտնել մորը, հատկապես, որ առողջական լուրջ խնդիրներ ունի։ Նարեկի համար էլ էր շատ դժվար մորը այդ վիճակում թողնել եւ գնալ՝ հայրենիքին պարտքը տալու։ Գնաց ու շատ թանկ վճարեց։ Շատ դժվար էր բոլորի համար այս լուրը լսելը, քանի որ նրանք ամեն կողմից տանջված մարդիկ են թե իրենց ապրելակերպով և թե առհասարակ»,-նշեցին նրանք։

Նշենք, որ մոտ 8 ամիս է, ինչ Նարեկը մեկնել էր ծառայության։ 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին