▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում կինը երեխայի հետ մահացել է ծննդաբերության պահին. galatv.am

galatv.am-ը գրում է, որ Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում երեկ ուշ երեկոյան տեղի է ունեցել դժբախտ պատահար:

Գյումրու բնակչուհի 1975 թվականին ծնված Կարինե Պապանյանը իր երրորդ երեխան ծննդաբերելիս մահացել է, նրա հետ միասին մահացել է նաեւ դեռեւս չծնված փոքրիկը, այս մասին մեզ փոխանցեց ՇՄ առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը: «Դեպքը նախնականով պտղաջրերի էմբոլիա է, դա շատ հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որի ժամանակ մեղմ ասած պտղաջրերը առաջացնում են արյան խցանումներ: Դա ոչ մի բժշկի հսկողություն չէր կարող  կանխատեսել, դա երակների լայնացում չէր էլի, որ մարդը տեսնի ու կանխարգելի, դա շատ ցավալի պատճառ էր»,- նշեց առողջապահության վարչության պետը:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին