▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գտնվում են սրիկաներ, ովքեր փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից»

 

ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Երբ կառավարության կողմից ժամերով պլանավորվում են հումանիտար ճանապարհով Արցախ տեղափոխվող դեղորայքի, առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների ամեն կիլոգրամը, գտնվում են տականքներ ու սրիկաներ, ովքեր փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից և դեղի ու այլ ապրանքների փոխարեն փորձում են Արցախ տեղափոխել սեփական նյութապաշտությունը բավարարող ապրանքներ: Նման դեպքերի մեծամասնությունը կանխվում է տարբեր միջոցառումներով, որից հերթականը ներկայացվում է ձեզ: Այս հակաբարոյական ծրագրի խափանումից հետո վաղը կմեկնարկի իմ ու կառավարության հասցեին զրպարտանքների ու վիրավորանքների հերթական տարափը, բայց ուզում եմ հիասթափեցնել, այդ ամենը կառավարության մոտեցումներին չի ազդելու»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին