▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԳՏՆՎԵԼ Է ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԻ ՄՈՐ ԴԻԱԿԸ

Այսօր՝ նոյեմբերի 23-ի գիշերը, Ուկրաինայի Եվպատորիա քաղաքում, ծովում, ափից երկու մետր հեռավորության վրա կնոջ մարմին է հայտնաբերվել: Ուկրաինայի ԱԻՆ-ի աշխատակիցները դուրս են բերել տեղի 64-ամյա բնակչուհու մարմինը. ափին գտել են կնոջ անձնական իրերը: Դեպքի վայրում ՆԳՆ Եվպատորիայի գլխավոր վարչության աշխատակիցներն օպերատիվ քննչական գործողություններ են կատարում: Մահվան հանգամանքները ճշտվում են:

Armenia Today-ի տվյալներով, մահացածը Նաթելա Գալստյանն է՝ 1999-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գլխավոր կատարող Նաիրի Հունանյանի մայրը:

Ուկրաինայի ԱԻՆ-ի Ղրիմի գլխավոր վարչության մամուլի ծառայությունում հրաժարվել են տեղեկատվություն տրամադրել մահացածի անձի վերաբերյալ՝ վկայակոչելով օրենքը:

Միաժամանակ, տեղի ունեցածի մասին տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել են Ուկրաինայի հայ համայնքից, նշելով, որ մանրամասներն անհայտ են:

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենք ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի մոր` Նաթելա Գալստյանի  մահվան վերաբերյալ տեղեկատվություն չեն ստացել:

Նա տեղեկացրել է, որ եթե դատապարտյալի մոտ հարազատը մահանում է, դիմում են, եւ հաշվի առնելով դատապարտյալի պատիժը` կարճաժամկետ թույլ են տալիս գնալ եւ մասնակցել հարազատի հուղարկավորությանը: «Սակայն, դա չի վերաբերում ցմահ դատապարտյալներին եւ Նաիրի Հունանյանին: Օրենքով սահմանված կարգով առանձնապես ծանր հանցագործություններ կատարած անձանց չի թույլատրվում»,- ասաց Գոռ Ղլեչյանը:

Սա նշանակում է, որ եթե նույնիսկ ԱՆ ՔՎ-ն այդպիսի տեղեկատվություն ստանա, ապա օրենքը թույլ չի տա, որ Նաիրի Հունանյանին կարճաժամկետ ազատ արձակեն, որպեսզի գնա եւ մասնակցի մոր հուղարկավորությանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին