▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գողություն է տեղի ունեցել Ռուբեն Գևորգյանին պատկանող գազալցակայանից

NewsBook-ին հայտնի է դարձել, որ գիշերը գողություն է տեղի ունեցել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանին` Ծաղիկ Ռուբոյին պատկանող գազալցակայանից:

Գիշերը գողացել են գազալցակայանի չհրկիզվող դրամապահարանը (սեյֆ): Ոստիկանության լրատվության վարչությունից տեղեկությունը հաստատել են: Փետրվարի 20-ին Դավիթաշենի բաժանմունքում հաղորդում է տրվել այն մասին, որ նույն օրը` ժամը 06.00-ից մինչև ժամը 07.00-ն ընկած ժամանակահատվածում, բաց դռնից մուտք գործելու միջոցով գազալցակայանի հերթափոխի պետի սենյակից (Սասնա-Ծռերի փ., 1/5) գողացել են 2.500.000 դրամ և երկաթյա պահարան:

Վնասի չափը պարզվում է: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին