▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գողերը պահանջում են համարանիշների փրկագինը վճարել Տոտոյի խաղարկության մասնակցի հաշվեհամարին»

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երեւանում գործում են ռուսական եւ վրացական ավտո համարանիշների գողերի խմբեր,որոնց անդամները սովորաբար գիշերը հանում են կայանած ավտոների ռուսական եւ վրացական պետհամարանիշները,Տելագրամ ալիքներով կապ հաստատում ավտոների համարանիշների տերերի հետ եւ գողացածը վերադարձնելու դիմաց գումար պահանջում։ Գողերը պահանջում են համարանիշների փրկագինը վճարել Տոտոյի խաղարկության մասնակցի հաշվեհամարին կամ այլ կերպ։ Գումարը փոխանցվելուց հետո գողերի խմբերի անդամները որեւէ տեղ թաքցնում են համարանիշները,դրանց տեղի մասին հայտնում համարանիշի տիրոջը»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին