▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գողացված բենթլին ԱԽՔ քարտուղար Արթուր Բաղդասարյանինն է

Newsbook.am–ը գրել է, որ շաբաթ օրը Նալբանդյան փողոցից Ճանապարհային ոստիկանություն բերման է ենթարկվել Բենթլի մակնիշի ավտոմեքենայի վարորդը, որի մեքենան տարել են տուգանային հրապարակ: Վարորդը բերման է ենթարկվել մեքենայի` համարանիշ չունենալու պատճառաբանությամբ, սակայն, հետո պարզվել է, որ  մեքենան չունի համապատասխան փաստաթղթեր և ինչ-ինչ խնդիրներ ունի իրավական հարթության մեջ: Մասնավորապես` կասկածներ կան, որ Բենթլին գողացված է և ապօրինի ճանապարհով է հասել իր սեփականատիրոջը:
Եվ այսպես՝ այս պատմության մեջ ներգրավված է ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը, որի անվան հետ էլ կապվում է գողացված Բենթլին։ ՃՈ աշխատակիցների փոխանցմամբ՝ գողացված Բենթլիի իրական սեփականատերը ՕԵԿ առաջնորդ, ԱԽՔ քարտուղար Արթուր Բաղդասարյանն է, որը շաբաթ օրը ժամեր շարունակ փորձել է ազդեցության լծակներ գործադրել՝ փակելով խայտառակ պատմությունը։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին