▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գուշակություններ անելը անշնորհակալ գործ է. Շարմազանովը՝ Ռուբիկ Հակոբյանին

Այսօր խորհրդարանում 2008-ի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրելու հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին խմբակցությունների ելույթների ժամանակ Ժառանգություն  խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը իր ելույթում, անդրադառնալով խորհրդարանական մեծամասնությանը, փորձեց գուշակել, թե ինչի մասին է խոսելու ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Ռուբիկ Հակոբյանի եկույթից հետո այսպես արձագանքեց.

-Գուշակություններ անելը անշնորհակալ գործ է: Գուշակություններ մի արեք: Գալուստ Սահակյանը խոսելու է եւ ինչ ասելու է, իր ելույթում հստակ կասի:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին