▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գոնե Տարոն Մարգարյանի լուման ՀՀԿ-ում հաշվի առնելով պետք չէր շահարկել Անդրանիկ Մարգարյանի անունը

 

«Что политика вещь циничная я давно знал, но, что до такой степени я только понял». Владимир Владимирович Путин

Այս հակամարտության մեջ Ռոբերտ Քոչարյանի պահվածքը ի սկզբանե անհասկանալի էր, կամ ավելի ճիշտ չափից դուրս հասկանալի էր, որը համարժեք է անհասկանալի լինելու, քանզի որպես վերլուծաբան քիչ թե շատ ուսումնասիրած լինելով Ռոբերտ Քոչարյանի գործելաոճը կարող եմ ասել, որ այս անգամ նա ինքն իրեն նման չէր:

Ինչևիցէ եթե Քոչարյանը սկսել է նոր կանոներով խաղալ, ապա դա զուտ իր իրավունքն է և մենք այստեղ կարող ենք միայն ուշադիր հետևողի դերում լինել և փորձենք հասկանալ թե մինչև ուր է տանելու նրան խաղի այս նոր կանոնները:

Այն, որ վարչապետը պետք է ամեն գնով արդարանար դա նույնպես կանխատասելի էր, սակայն կա մի մեծ բայց`-ինչու էր նա իր արդարանալու պրոցեսում հաշվի չառնելով Տարոն Մարգարյանի փաստը շահարկում էր իր կուսակցական ընկերոջ, ՀՀԿ-ի համար այդքան էներգիա և լումա ներդրած Տարոն Մարգարյանի հայրիկի`Անդրանիկ Մարգարյանի անունը:

Ես հասկանում եմ հիմա շատերը այս տողերը կարդալուց հետո կասեն`-բա ում անունը տար չէ, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք վարչապետը Անդրանիկ Մարգարյանն էր, մոռանալով, որ այդ նույն բանը կարելի էր անել առանց կոնկրետ անուն շահարկելու:

Հ.Գ- թե Քոչարյանը, թե Տիգրան Սարգսյանը չպետք է մոռանան, որ այդ ժամանակ Տ. Սարգսյանը ԿԲ նախագահ էր տնտեսական գործունեության առանցքային դերակատարներից մեկն էր: Գոնե այսքանը հաշվի առնելով թող բոլոր ծագած հարցերը իրար մեջ լուծեն առանց Ա. Մարգարյանի անունը տալու:

Կարեն Թումանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին