▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գիտեմ, որ դա արել են քվեարկության միջոցով լսողները, սիրողները․․․Սոնա Ռուբենյանը՝ «Խազեր» մրցանակաբաշխության մասին

2025-ին «Խազեր»-ում «Տարվա լավագույն երգչուհի» ճանաչված Սոնա Ռուբենյանը, անդրադառնալով «Խազեր» մրցանակաբաշխության անվանակարգերում ներառվելու մասին  որոշ երգիչների գրառումներին,   նշել է, որ իր երկրում ու իր ժողովրդի համար երգում է 5 տարեկանից, որոնց սերն ու գնահատականն իր համար ամենաարժեքավորն են։

«Ձեր սերն անգին է, ասել եմ ու կասեմ: Եվ պատրաստ եմ նույն նվիրումով շարունակել իմ ճանապարհը:

Ի գիտություն բոլորի՝ ոչ նախորդ տարի, ոչ էլ այս տարի ինձ չեմ առաջադրել «Տարվա լավագույն երգչուհի» անվանակարգում:

Գիտեմ, որ դա արել են քվեարկության միջոցով լսողները, սիրողներն ու այն մարդիկ, ովքեր գնահատում են նշված ու կարճ ցուցակ անցած արտիստների աշխատանքը»,-գրել է Սոնա Ռուբենյանը:

«Խազեր» մրցանակաբաշխության անվանումը վերցված է հայ միջնադարյան նոտագրական համակարգի՝ խազերի անունից։ 

Հայկական ազգային երաժշտական ակադեմիան հայկական և համաշխարհային երաժշտության առանցքային դեմքերի միջև կապ հաստատելու բացառիկ և լիցենզավորված հարթակ է, որը ծառայելու է երաժշտական պրոդյուսերների, գործակալների և կայացած արտիստների գործունեության ընդլայնմանը, միջազգային շուկա դուրս գալու հնարավորությունների ստեղծմանը։
Միավորելով հայկական երաժշտական ոլորտում նշանակալի ազդեցություն ունեցող մարդկանց` ՀԱԵԱ-ն նոր համագործակցություններ է ստեղծում համաշխարհային շուկայում` դառնալով հայկական և միջազգային երաժշտական ոլորտների միջև կամուրջ և ստեղծելով նոր հնարավորություններ և հարթակներ հայ արտիստների համար:
Հայկական ազգային երաժշտական ակադեմիան ակտիվ աշխատանքներ է տանում Recording Academy-ի (Grammy’s) հետ համագործակցության ուղղությամբ և շուտով կունենա առնվազն երկու քվեարկող ձայն «Գրեմմի» մրցանակաբաշխության շրջանակում: Ակադեմիան խթանում է որակյալ երաժշտության ստեղծումը, տարածումը և հանրահռչակումը, ստեղծում նոր հարթակներ հետաքրքիր ձեռագիր ունեցող սկսնակ արտիստների, երաժիշտների համար:

2025 թվականին Հայկական ազգային երաժշտական ակադեմիան մեկնարկեց «Խազեր» հայկական երաժշտական ամենամյա մրցանակաբաշխությունը, որտեղ արտիստները, խմբերը և նախագծերը առաջադրվում են ինչպես սեփական դիմումի համաձայն, այնպես էլ երկրպագուների քվեարկությամբ: Դիմումների և քվեարկության արդյունքում ձևավորվում է մեծ ցանկը, որից հետո ՀԱԵԱ խորհրդի անդամների քվեարկությամբ կազմվում է առաջադրված արտիստների ցանկը: Հաղթողները որոշվում են Ակադեմիայի անդամների քվեարկության արդյունքում:

Նշենք, որ գրառումներին անդրադարձել է նաև Հայաստանի ազգային երաժշտական ակադեմիան՝ նշելով, որ անվանակարգերը կազմվում են ինչպես արտիստների սեփական դիմումների համաձայն, այնպես էլ երկրպագուների քվեարկության:

«Երկրպագուների 100-ից ավելի ձայներ հավաքելու պարագայում, արտիստները, խմբերն ու նախագծերն ինքնաբերաբար դառնում են մասնակից: Դա խոսում է տվյալ արտիստի ստեղծագործական ակտիվության եւ երկրպագուների համակրանքի մասին: Ակադեմիայի առաքելությունն է ստեղծել մրցունակ դաշտ, որտեղ կգնահատվեն լավագույն արտիստները՝ միեւնույն ժամանակ ոգեւորելով նրանց ներկայացնել նոր ստեղծագործություններ ու նախագծեր»,- նշված է հայտարարությունում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին