▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեղամյանը Զուրաբյանի քայլը ճղճիմ համարեց

Այսօր ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Ուկրաինայում իշխանության կողմից մահաբեր զենքի կիրառման պատճառով զոհված անձանց հիշատակը` նշելով, որ սա մեծ չարիք է, քանզի մեծ ողբերգություն է եղել:

Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ինքը դեմ չէ, որ հարգեն բոլոր զոհերի, այդ թվում՝ զոհված ոստիկանների հիշատակը.

«Ես խնդրում եմ խորհրդարանին՝ գնալ ընդառաջ և մեկ չոպե լռությամբ  հարգել բոլոր զոհերի հիշատակը»,-ասաց ԱԺ նախագահը:

Ողջունելով ԱԺ նախագահի լայնախոհությունը`  ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը հայտարարեց.

«Ցավալի է, որ կատարվում են նման դեպքեր, բայց այստեղ պետք չէ դարձնել սեփական քաղաքական դիվիդենտներ շահելու խոսափող և հարգելի պատգամավորը, ճիշտ կլիներ, եթե մեկ րոպե լռությամբ հարգելու առաջարկ աներ, երբ որ Սիրայում էին դեպքեր տեղի ունենում և այնտեղ զոհվում էին մեր հայերը: Այնպես որ` պետք չէ սիրուն դեմքով վատ բաներ անել»:

Արտաշես Գեղամյանն էլ Լևոն Զուրաբյանի քայլը համարեց սեփական ճղճիմ, շահադիտական նպատակների համար կատարած քայլ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին