▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գերմանական թատրոնը Հայոց ցեղասպանության մասին ներկայացում կբեմադրի

Գերմանական Կոնստանց քաղաքի թատրոնը այսօրվանից Հայոց ցեղասպանության մասին ներկայացում է բեմադրելու: Ներկայացման համար հիմք է ծառայել ծագումով հրեա գերմանացի գրող Էդգար Հիլսենռաթի «Հեքիաթ վերջին գաղափարի մասին» վեպը: Գրում է ermenihaber.am-ը:

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Դեմոկրատ հաբեր» լրատվական կայքը,  թատրոնի ղեկավարությունը  ներկայացումը չեղյալ հայտարարելու կոչ անող  էլէկտրոնային նամակներ է ստանում:

Թատրոնի  տնօրեն Քրիստոֆ Նիքսը,  անդրադառնալով այդ նամակներին և կոչերին, նշել է, որ  դրանք  ակնհայտ միջամտություն են հաստատության ստեղծագործական ազատությանը:

Գերմանիայում Թուրքիայի գլխավոր հյուպատոսն էլ թատրոնի ղեկավարությանը խնդրել է, որպեսզի  ամեն ներկայացումից հետո 1915 թվականի վերաբերյալ առկա այլ կարծիքները ևս ներկայացվեն հանդիստեսին :

Գլխավոր հյուպատոսությունը տարածած հայտարարության մեջ  հայտում է իր  գլխավոր նպատակի մասին. այն է` ընդգծել, որ 1915 թվականին տեղի ունեցածը ենթակա է  քննարկաման իրավական և ակադեմիական շրջանակններում և այդ մասին տեղեկացնել նաև թատրոնի հանդիսատեսին:

Քաղաքի ոստիկանությունն էլ տեղկացրել է, որ թատրոնի դիմաց բողոքի ակցիա կազմակերպելու խնդրագիր են ստացել: Նախատեսվում է, որ ցույցին 50-ից 100 հոգի է մասնակցելու:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին