▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գերիների ու անհետ կորածների ծնողները պատասխան են պահանջում, ՍՐԱՆՑ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ քննարկում է հունվարին 2 օր հանգստանանք, թե 7

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երկրի սահմանները թուրքն է որոշում, ՍՐԱՆՑ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ քննարկում է հունվարին 2 օր հանգստանանք, թե 7:

Գերիների ու անհետ կորածների ծնողները պատասխան են պահանջում, ՍՐԱՆՑ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ քննարկում է հունվարին 2 օր հանգստանանք, թե 7:

Երկրում համատարած թանկացումներ են բոլոր ոլորտներում, սպառողական զամբյուղում կատաստրոֆիկ գնաճ է, ՍՐԱՆՑ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ քննարկում է հունվարին 2 օր հանգստանանք, թե 7:

Էս կարգի անարգանք սեփական ժողովրդի մտավոր ունակությանը ՉԻ ԵՂԵԼ ԵՐԲԵՔ:

Որոշումը ձերն է՝ դուք «տաբոռ» եք ընտրելու ձեր համար, թե պետություն»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին