▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գերի ընկածի հայրը թքել է Անդրանիկ Քոչարյանի երեսին

Փաշինյանի երթին Քոչարյան Անդրանիկը և ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը հավաքել են գերիների որոշ հարազատների և պայման դրել։ Դեժավյուի աղբյուրը հայտնում է, որ ինչպես ողջ պետական համակարգը այնպես էլ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը և իր դրածո ՌՈ պետն են լծվել մարդաքանակ ապահովելու գործին։


Ըստ աղբյուրի այսօր ամբողջ օրը նրանք հանդիպումներ են ունենում գերիների և անհետ կորածների հարազատների հետ և պայման դնում՝ ով կարողանա Նիկոլի միտինգին 200 հոգի մարդ բերի՝ ցուցակով, նրանց երեխաներին առաջինը կմտցնեն ցուցակներ և խոսք են տալիս մոտ օրերս վերադարձ կազմակերպել։ Անդրանիկ Քոչարյանը երդվում է իր երեխաների արևով, որ մարտի 3-ի ինքնաթիռով նրանց կվերադարձնեն, եթե պայմանը կատարվի։
Ըստ աղբյուրի ծնողներից մեկը վրդովվել է, ասելով «այ անասուններ, մի անգամ էրեխուս թուրքերի վրա ծախեցիք, հիմա էլ իմ վրա եք ծախում․․․», թքել է Անդրանիկ Քոչարյանի երեսին և դուրս եկել։ Աշոտ Զաքարյանը փորձել է հանդարտեցնել, բայց ապարդյուն։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին