▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գերագույն ռադայի շենքը և նախագահի նստավայրը գրավված են. Մայդանն սպասում է Յանուկովիչի հրաժարականին

Կիևում լարված իրավիճակը շարունակվում է: Լույս 22-ի գիշերը Մայդանի ինքնապաշտպանական ուժերը գրավել են Գերագույն ռադայի  շենքը և նախագահի նստավայրը:  Այս մասին Մայդանի բեմից  հայտարարել է Անդրեյ Պարուբին: Գրում է unian.net-ը՝ հղում անելով Тиждень.ua-ին:

Պարուբին հայտարարել է, որ Գերագույն Ռադայի շենքում է գտնվում « Правый сектор» ստորաբաժանումը: Վերահսկվում են նաև նախագահական նստավայրը և ՆԳՆ շենքը:

Նա նաև նշել է, որ ուժայինները կարող են միանալ ժողովրդին:

«Մենք ոստիկաններին ասել ենք, որ նրանք կարող են անցնել Մայդանի կողմը, սակայն նրանք պետք է օգտագործեն կապույտ և դեղին ժապավեններ: Մենք բավականաչափ ժապավեններ ունենք, գիտենք նաև, որ ձեր շարքերում պարկեշտ մարդիկ կան: Դիմեք մեզ և մենք միասին կաշխատենք կարգուկանոնի հաստատման ուղղությամբ»,-ասել է նա:

Պարուբին հաղորդել է, որ Մայդանն իր վերահսկողության տակ է վերցնում ամբողջ Կիևը:

Հիշեցնենք, որ նախօրեին Վիտալիյ Կլիչկոն ելույթ է  ունեցել Մայդանում՝ նշելով, որ եթե նախագահ Յանուկովիչը առավոտյան հրաժարական չներկայացնի, ժողովուրդը զինված հարձակման կդիմի: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին