▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գայանեն ասում է՝ մենք ի՞նչ պետք է անեինք Աշոտ Փաշինյանին «Եռաբլուր»-ում». փաստաբան

«Գայանեն զղջալու որևէ խնդիր չունի, իրեն մեղավոր չի ճանաչում, իր կողմից այնպիսի գործողություն չի կատարվել, որի համար պետք է քրեական հետապնդուն սկսվեր, խափանման միջոց ընտրվեր: Ինքը պնդում է, որ ուզում էր Աշոտ Փաշինյանի հետ գնալ «Եռաբլուր», ասել է՝ արի՛, մեր տղաներին տես»,- ասուլիսի ժամանակ հայտարարել է Աշոտ Փաշինյանին առևանգելու գործով կալանավորված զոհված զինծառայողի մայր Գայանե Մարտիրոսյանի փաստաբանը: «Գայանեն ամեն անգամ դա է ասում՝ չէ՞ որ Աշոտ Փաշինյանը հայտարարել է, որ ինքն էլ է գնում «Եռաբլուր», եթե գնում է, ինչո՞ւ վախեցավ մեզ հետ գալ, մենք ի՞նչ պետք է նրան անեինք մեր սրբավայրում»,- հավելել է նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին