▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գալյանը նորից վիճեց լրագրողների հետ․ «Սրանից հետո թույլ չեմ տա նման հարցեր տաք...»

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ճեպազրույցի ժամանակ լրագրողն անդրադառնալով վերջերս բանտում կալանավորի մահվան դեպքին, հարցրեց․ «Մեղքի զգացում չկա՞, Տիկին Գալյան»։

«Ի՞նչ հարց եք տալիս։ Դուք ձեզ մեղավոր եք զգո՞ւմ, երբ մարդը դրսում մահանում է»,- վրդովվեց Գալյանը և շարունակեց․ «Ես ձեզ խնդրում եմ՝ չփորձեք այլևս նման հարցեր տաք: Ո՛չ, ես ինձ մեղավոր չեմ զգում, որովհետև ես և քրեակատարողական ծառայության բոլոր աշխատակիցները վստահաբար իրականացնում ենք օրենքով նախատեսված լիազորությունները և նման մանիպուլյատիվ հարցադումներ այլևս ինձ չտաք։ Սրանից հետո ես ձեզ թույլ չեմ տալիս՝ ինձ նման հարցադրումներ տալ»։

***

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իյա, լո՞ւրջ...
Սրբուհի, շեֆդ և բազմաթիվ քայլիստներ, ժամանակին նախկիններին և հենց Արդարադատության նախարար Արփինե Հոնվաննիսյանին էին մեղադրում «հաց բերողի» մահվան մեջ...
Հիմա իշխանավոր եք դարձել ու արդեն նույնանման դեպքերում դու քեզ մեղավոր չես համարո՞ւմ: Հլը շեֆիդ հարցրում նույն կարծիքի՞ն է:
Ի դեպ, շատ տգեղ է հիստերիադ ու հաթաթաներդ:
Իսկ լրագրողը շատ ճիշտ հարց է տալիս, ու դու չես որոշելու, թե լրագրողն ինչ հարցեր տա քեզ: Չես ուզում՝ մի պատասխանիր»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին