▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գալիս է մի սերունդ, որը սրբելու է տանի ամենն, ինչ իր սրտով չէ

«Երբ որ Նիկոլ Փաշինյանը սկսում էր «Իմ քայլը» նախաձեռնութունը, ոչ ոք չէր հավատում, որ այսպես կլինի: Ավելին՝ ինքն էլ չէր հավատում, որ այսքան շուտ կլինի: Նա պատրաստվել էր երկարատև պայքարի»,-նման կարծիք լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Նրա խոսքով այս պայքարը սոցիալական անհավասարության, անարդարության դեմ էր:

«Բոլորս, առաջին հերթին Նիկոլ Փաշինյանը, հասկացանք, որ գալիս է մի սերունդ, որը սրբելու է տանի ամենն, ինչ իր սրտով չէ: Սա այն հոգնած սերունդը չէ: Նրանք ամբիցիա ունեն, բայց կարիերիստ չեն: Չեն ուզում դառնալ չինովնիկ, ուզում են աշխատել ու լավ ապրել»,-նշեց Կարեն Քոչարյանը:

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն էլ հավելեց.

 «Եթե ՀՀԿ-ի նման քաղաքականություն վարեն, շատ ավելի վատ կլինի: Նիկոլ Փաշինյանի դեմ մարդիկ միանգամից դուրս կգան»:

Բանախոսները կարևորեցին՝ ԱԺ-ում ու Կառավարությունում ոչ մի գործարար չպետք է լինի:

«Օրինակ Կառավարությունում գործարարները լծակներն օգտագործում են զուտ իրենց բիզնեսը ծաղկեցնելու համար»:

Նրանք նշեցին, որ պետք է հեղափոխություն լինի նաև մարդկանց ուղեղներում.10.000 դրամներ այլևս չպետք է վերցնեն:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին