▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ անդամ չի կարող լինել, քանի որ չունի գիտական աստիճան. Էդգար Ղազարյան

ԱԺ-ի կողմից ԲԴԽ անդամ ընտրված Գագիկ Ջհանգիրյանը չէր կարող զբաղեցնել այդ պաշտոնը նաև այն պատճառով, որ չունի գիտական աստիճան։ Այս մասին  ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

«Բարձրագույն որակավորման կոմիտեի պաշտոնական կայքի «ՀՀ գիտական աստիճանաշնորհման հետ առնչություն ունեցող մարդիկ» բաժնում որևէ հիշատակում չկա Գագիկ Ջհանգիրյանի, նրա գիտական աստիճանի, գիտական թեմայի մասին և այլն։ Նա յոթերորդ գումարման ՀՀ Ազգային ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ է ընտրվել որպես իրավաբան գիտնական, սակայն պարզվում է, որ նա չունի գիտական աստիճան, հետևաբար գիտնական համարվել չի կարող։ Ստացվում է, որ Գագիկ Ջհանգիրյանը չի կարող լինել Բարձրագույն դատական խորհրդի անդամ ոչ միային 65 տարին լրացած լինելու հանգամանքով, այլև օրենսդրությանը չհամապատասխանող այլ հանգամանքներով։ Բայց նա այսօր ոչ միայն ԲԴԽ անդամ է, այլև, որպես տարիքով ավագ դատավոր, ժամանակավորապես ստանձնել է ԲԴԽ նախագահի պարտականությունների կատարումը»,- գրել է նա։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին