▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպումն իսկապես եղել է. ՀՀԿ փոխնախագահ

Այսօր՝ լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն ասել է, որ Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպում իսկապես եղել է, սակայն  հանդիպման այլ մանրամասների՝ որտե՞ղ, ե՞րբ և ո՞ւմ նախաձեռնությամբ, չի տիրապետում: 

Անդրադառնալով փաստին, որ Սերժ Սարգսյանը երեկ կառավարությանը հորդորել է կրկին քննարկել ընդդիմության ներկայացրած 12 կետերը, ԱԺ պատգամավորը նկատեց, որ իշխանության հստակ դիրքորոշումը դրանց նկատմամբ, թեպետ, նախկինում էլ ակնհայտ էր, սակայն հարցին մեկ անգամ ևս անդրադառնալու` Սերժ Սարգսյանի պահանջը խոսում է այն մասին, որ վերջինիս մտածում է ոչ միայն բուն կետերի, այլ ժողովրդի բարեկեցության մասին:  

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջեւ հանդիպում եղել է: Այս մասին այսօր` նոյեմբերի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ, Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը:
Թե երբ է եղել այդ հանդիպումը եւ ինչ հարցեր են քննարկվել, Ռազմիկ Զոհրաբյանը հրաժարվեց հայտնել:
Նշենք, որ ԲՀԿ-ՀՀԿ առաջնորդների հանդիպման մասին վերջերս գրել էր նաեւ մամուլը:

Ինչ վերաբերում է հայաստանյան ներքաղաքական կյանքին, ապա նա կարծիք հայտնեց, որ էական փոփոխություններ չկան, և երկիրը շարունակում է մնալ կայուն շրջանում: «Մեծ բարեփոխումների գործընթաց է գնում, և բնական է, որ այս ընթացքում ընդդիմությունն իշխանությանը առաջարկություններ ու պահանջներ է ներկայացնում»,-ասաց նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին