▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գագաթնաժողովը Նիկոլ Փաշինյանը փորձելու է վերածել նախընտրական քեֆի»․ Արմեն Աշոտյան

«Երբ եվրոպական առաջնորդները որոշում կայացրեցին համաժողովը հենց այս ժամանակահատվածում կազմակերպել Երևանում, ակնհայտ էր, որ որոշել են գալ, որպեսզի իրենց քաղաքական աջակցությունը հայտնեն Հայաստանում գործող դավաճանական ռեժիմին։ Եվ սա է գագաթնաժողովի բուն ուղերձը, ինչը մերժելի է որպես երևույթ, որովհետև իր մեջ պարունակում է նախընտրական հստակ էլեմենտներ»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով մայիսի 4-5-ը Երևանում կայանալիք Հայաստան-ԵՄ գագաթնաժողովին։ «Այս ձևաչափը լավն է, այն պետք է մի օր գար Հայաստան, վատ է, որ գալիս է Հայաստան հենց այս ժամանակահատվածում և այս մտադրությամբ։ Գագաթնաժողովը Նիկոլ Փաշինյանը փորձելու է վերածել իր նախընտրական քեֆի»,- հավելել է Աշոտյանը։

***

«Երևանում կայանալիք ՀՀ-ԵՄ գագաթնաժողովն ունի խորհրդանիշ՝ 2 կլորակներ, ինչ որ իմաստ ունեն․ մեր առաջարկած խորհրդանիշն այլ է, որովհետև Հայաստանում պարզապես 2 կլորակներ չեն, Հայաստանում այդ կլորակները կանդալներ են։ Եվ մեր ուղերձը եվրոպական հանրույթին հետևյալն է․ սա է այսօրվա Հայաստանի իրական պատկերը՝ կանդալված մարդ, կանդալված ազգ, կանդալված պետություն։ Եվ մեր կոչն իրենց շատ պարզ է․ դադարեք երկդիմությունը, կանգնեք ժողովրդավարության կողքին»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ խոսելով մայիսի 4-5-ը Երևանում սպասվող Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի մասին։

***

«Ավելի լավ օր, քան մայիսի 4-ը, երբ Երևանում ընթանում է Եվրոպայի քաղխորհրդի գագաթնաժողովը, դժվար է մտածել համընդհանուր ընդդիմադիր հանրահավաք անցկացնելու համար». Արմեն Աշոտյանը՝ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանի՝ ընդդիմության համատեղ հանրահավաք անցկացնելու առաջարկի մասին

Հանրապետական կուսակցության փոխնախագահը ճեպազրույցում հայտարարել է, որ գագաթնաժողովին զուգահեռ ընդդիմության միասնական հանրահավաքի անցկացումը բնական և տրամաբանական կլինի:
 

 

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին