▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆրանսիայի քաղաքացի Ալեքսանդր Վարպետյանին թույլ չեն տալիս մտնել Հայաստան

2013թ. ապրիլի 4-ի գիշերը Ֆրանսիայի քաղաքացի, ազգաբան և էաբան Ալեքսանդր Վարպետյանը, իրականացնելով Եվրոպական միության անդամ պետությունների քաղաքացիների` առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմով Հայաստան մուտք գործելու 2013թ. հունվարի 10-ից գործող իրավունքը` ինքնաթիռով ժամանել է Հայաստան` իր 70-ամյա հոբելյանը հայրենիքում և մտերիմների շրջանակում նշելու համար:

Սակայն Ալեքսանդր Վարպետյանին թույլ չեն տվել հատել Հայաստանի պետական սահմանը և այժմ սահմանային հսկողություն իրականացնող մարմնի կողմից նա պահվում է «Զվարթնոց» օդանավակայանի տարանցիկ գոտու հատուկ կացարանում` դեռ անհայտ ժամանակով: Այս մասին գրում է «Ա1+»-ը: 
«Ալեքսանդր Վարպետյանի հայանպաստ գործունեությունը քաջ հայտնի է հայրենիքում. նա իր ողջ կյանքը նվիրել է հայագիտությանն ու ազգապահպանության գերխնդրին` հայեցի դաստիարակելով քանի սերունդներ: Այսու` անհասկանալի է, թե ինչու է Ալեքսանդր Վարպետյանի մուտքը հայրենիք արգելվել:

Ալեքսանդր Վարպետյանի մտերիմները, համակիրները և ընթերցողները պահանջում են պարզաբանել այս խնդիրը և հանրությանը ներկայացնել այդ արգելքի պատճառները»,- ասված է նրա համակիների տարածած նամակում, որն ուղղված է Սերժ Սարգսյանին։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին