▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆասթ Բանկի աջակցությամբ Հանրապետության հրապարակում կայացել է լուսային դրոն շոու

2026 թվականի նորամուտին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած ամանորյա դրոն շոուն կայացել է Ֆասթ Բանկի աջակցությամբ։ Կեսգիշերին Հանրապետության հրապարակում Նոր տարին դիմավորած մեր հայրենակիցներն ու մայրաքաղաքի հյուրերն ականատես են եղել տարածաշրջանում ամենամասշտաբային լուսային շոուին, որն իրականացվել է 2026 դրոնների միջոցով։ Տոնական խորհրդանիշներով հեքիաթային շոուն տևել է 12 րոպե՝ ուղեկցվելով համերգային ծրագրով և շքեղ հրավառությամբ։

Ֆասթ Բանկը մեծ ոգևորությամբ է աջակցել համահայկական նշանակության իրադարձությանը: Անցնող տարվա բարեգործական, հովանավորչական բազում նախագծերի կողքին Ֆասթ Բանկում արժեվորում են նաև ուրախ պահերի, միասնական հիշողությունների ստեղծումը։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին