▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եզդիներն ու հայերը նույն յաթաղանի վիրավորներն են

Եթե եզդիները ցեղասպանության չեն ենթարկվել, ապա ի՞նչ գործ ունեին Ալեքսանդրապոլի, Աշտարակի որբանոցներում ապագա պրոֆեսոր Հաջիե Ջնդին, Ջասմե Ջալիլը և եզդի այլ որբերը, որոնց ծնողները, հարազատները կոտորվել էին թուրքերի կողմից: Եթե եզդիները ցեղասպանւթյան չեն ենթարկվել, ապա ԱԺ պատգամավոր ՈՒսուբ բեկը ի՞նչու էր զբաղվում նաև եզդի գաղթականների հարցերով, իսկ Ջանգիր աղան առաջինը նախահարձակ լինում արյունախում թուրքերի վրա: Եթե եզդիները ցեղասպանության չեն ենթարկվել, ապա ինչո՞ւ Երևանի մնջախաղի թատրոնի գլխավոր ռեժիսոր Արսեն Պոլատովի պապի 46 շնչից բաղկացած գերդաստանից միայն հինգը մազապուրծ եղան թուրքական յաթաղանից (տես՛ Թ. Բաքոյան ,<< Երբ երկինքը արևոտ է>>, << Կոմունիզմի դրոշով>>,1 հունվարի, 1969թ ) և այլն և այլն... Եթե քրիստոնյաները հիմնականում առաջին համաշխարայինի տարիներին են ենթարկվել ցեղասպանության, ապա եզդիները օսմանյան թուրքիայի ողջ պատմության ընթացքում են պարբերաբար(<<72 անգամ >> ) ենթարկվել ցեղասպանության: Երբ օսմանցի Մելիք Ահմեդ փաշան եզդիներին փակում էր քարանձավներում և կրակի էր տալիս, ականատեսը ոչ թե քրիստոնյա միսիոներներն էին, այլ հենց թուրք գրող Էվլյա Չելեբին: Եզդիներն ու հայերը նույն յաթաղանի վիրավորներն են: Այն բոլոր հետազոտություններում, հատորյակներում, հուշերում, վեպերում, ուր խոսվել է օսմանյան թուրքիայի ցեղասպան քաղաքականության մասին, հիշատակումներ կան նաև եզդիների վերաբերյալ: Եզդիների ցեղասպանությունը չճանաչելը քաղաքական է: Դա հասկանալի է: Ուրացումն է անհասկանալի և անբարոյական:



Հայաստանում եզդիական համայնքի ներկայացուցիչ
Սիմա Բաքոյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին