Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արդեն քանի տարի է, ինչ «Եվրոտեսիլը» դարձել է հանրային կոչված իշխանամետ հեռուստաընկերության պաշտոնյաների կողմից պետբյուջեի մեծ փողերը մսխելու միջոց։ Հայաստանը երբևէ չի հաղթել այդ մրցույթում, մրցույթն էլ երաժշտական առումով բարձրաճաշակ չէ։ Ասում են՝ «Եվրոտեսիլով» դրսում ճանաչում են Հայաստանը։ Դրսում Հայաստանը ճանաչում են Հայաստանի ապիկար, ապազգային իշխանությամբ և 2021 թվականի ԱԺ ընտրություներում 44-օրյա պատերազմում պարտության մեղավորներին ընտրած անթասիբ մարդկային զանգվածով։ Ազգային իշխանություն ունենալու դեպքում «Եվրոտեսիլ»-ին Հայաստանի մասնակցության համար ամեն տարի մսխվող մեծ փողերը պետք է ծախսել սահմանամերձ գյուղերում փոքր ձեռնարկություններ, աշխատատեղեր ստեղծելու համար, որպեսզի մարդիկ չհեռանան Ամերիկա, Եվրոպա, Ռուսաստան»:
««Եվրոտեսիլը» դարձել է պաշտոնյաների կողմից պետբյուջեից մեծ փողեր մսխելու միջոց». Ոսկան Սարգսյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Շոու-բիզնես ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին