▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվրատեսիլ 2014-ում Հայաստանը կներկայացնի Արամ MP3-ի՞ն

Հ1-ից հավաստի տեղեկություններ կան, որ այս տարվա Եվրատեսիլին Հայաստանը ներկայացնելու է Արարմ MP3-ին: Ընտրությունը կանգհ է առել հենց նրա վրա, որովհետև որոշվել է ինչ որ մի թարմություն մտցնել մասնակիցների ընտրության հարցում: Սա մի կողմից կազատի ավելորդ քննադատությունից, մյուս կողմից, մեր էստրադայի առանց այն էլ ծանծաղ կազմում չեն սկսվի ինտրիգներ:
Ավելին, որպեսզի զարմացնեն եվրատեսիլյան հանդիսատեսին, հատուկ այնպիսի երգ են գրում, որը Արամը կկատարի մի քանի տարբեր ձայներով ու ոճերի մեջ:
Ի դեպ, Գոհար Գասպարյանը չի հաստատել այս լուրը, բայց չի էլ հերքել, իսկ Արամ MP3-ն հարցադրմանն ի պատասխան ասել է, որ եթե առաջարկեն իրեն, ապա չի մերժի: Այս ամենն իհարկե հավաստի ու վերջանական եզրահանգաման համար քիչ է, բայց իր դերը խաղում է:

Գևորգ Ալեքսանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին