▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եվ նորից մեր ֆոկուսնիկը․․․Էս մի ներկայացումդ էլ չստացվեց»

Բլոգեր Արթուր Չախոյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ինձ ով կարող է բացատրել՝ Նիկոլ Փաշինյանը ինչպես ձեռք բերեց 1 հատ տրանսպորտի ուղեփոխադրման QR կոդը, քանի որ տեխնիկապես անհնարին է 150 դրամով գնել 1 հատ QR կոդ, չէ որ TellCell-ի սարքերը 50 դրամ չեն ընդունում:

Հրանտ Ավետիսյանն էլայս թեմայով  գրել է․ «Եվ նորից մեր ֆոկուսնիկ վարչապետը:

Ընդամենը 20 վարկյան տևող տեսանյութում նիկոլը երեք ֆոկուս է անում:

1) Թելսելի տերմինալով կարողանում է գնել մեկ ուղևորատոմս, այն դեպքում, երբ մեկ տոմսը արժե 150 դրամ, իսկ տերմինալը 50 դրամանոց մետաղադրամ չի ընդունում:

2) Կրկեսի խաչմերուկից Պռոշյան փողոց գնալու համար նստում է 7 համարի ավտոբուսը, որը Պռոշյան փողոցով երբևէ անցած չկա:

3) Մեր ֆոկուսնիկը նստելով 7 համարի ավտոբուսը արդեն Պռոշյան փողոցում իջնում է 11 համարի ավտոբուսից: Պռոշյան փողոցով անցնում է երկու ավտոբուս` 11 և 49 համարների:

Էս մի ներկայացումդ էլ չստացվեց, մտահաղացման համար 2 կատարելու համար 1: Նստի´ր, *****»:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն էլ արձանագրում է․ 

«Նիկոլի հերթական կապիկությունը ...Մի քանի վայրկյանանոց տեսանյութ է տարածել, թե ինչպես է գնում տերմինալից` տրանսպորտի տոմսգնում ու օգտվում ավտոբուսից... Բայց նստում է 7 համարի ավտոբուսը, իջնում` 11 համարի ավտոբուսից...Կրկին առնչվեցինք Նինոլի էժանագին ու ամգրագետ շոուի հետ...»։

Փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ գրել է․ «Երբ դերասանը չունի նորմալ ռեժիսոր»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին