▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե սա տարածքային վեճ է, ապա Հայաստանին շատ դժվար է պաշտպանվել ագրեսորի պիտակից»

«Եթե Հայաստանը կամովին հրաժարվում է ինքնորոշումից և իջեցնում նշաձողը, դա ոչ այլ ինչ է, քան ինքն իր վրա վերցնում է ագրեսորի պիտակը: Ագրեսորը պիտի պատժվի»,- Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող մարտահրավերների թեմայով քննարկման ժամանակ ասաց նախկին փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

«Տեղի է ունեցել հակամարտություն, եղել են հազարավոր զոհեր, ավերածություններ, ո՞վ է դրա համար պատասխանատու։ Եթե խնդիրը վերաբերում է ինքնորոշմանը, ապա ստացվում է, որ ագրեսորը Ադրբեջանն է, որը ի պատասխան Արցախի ժողովրդի իրացված ինքնորոշման, դիմել է ուժային քաղաքականության, որը արտահայտվել է բռնի տեղահանումներով, զանգվածային ջարդերով և լայնածավալ ռազմական ագրեսիայով՝ ինքնորոշված ԼՂ-ի դեմ։ Եթե սա տարածքային վեճ է, ապա Հայաստանին շատ դժվար է պաշտպանվել ագրեսորի պիտակից»,- ասաց Քոչարյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին