▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե պարտվեք, պատրա՞ստ եք հրաժարական տալ» հարցից հետո Պետրակովը լռեց ու հեռացավ․․․

«Եթե պարտվեք, պատրա՞ստ եք հրաժարական տալ» հարցից հետո Պետրակովը լռեց ու հեռացավ․․․

ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպմանն ընդառաջ տեղի ունեցավ մեր ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի մամուլի ասուլիսը:

«Մրցաշրջանը նոր է սկսվում, դրա համար էլ շանսերը դեռևս բոլորի համար հավասար են։ Խաղացողների մարզավիճակը նորմալ է, նրանք բոլորը տարբեր վիճակով էին եկել, բայց բոլորի մարզավիճակը բալանսի ենք բերել։ Վաղվա խաղը ցույց կտա՝ որքանով է դա մեզ հաջողվել։

Ինչպես արդեն ասացի՝ թիմում վիճակը բավականին նորմալ է։ Խոսել եմ գրեթե յուրաքանչյուր խաղացողի հետ անհատապես, այդ զրույցների վրա գրեթե 6 ժամ եմ ծախսել․ դա իմ աշխատելաոճն է։ Կարող եմ ասել, որ հավաքից գոհ եմ։

Չեմ ուզում, որ խոսքերս աղավաղվեն․ Սպերցյանը և Տիկնիզյանը հայ ֆուտբոլիստներ են, դրա համար էլ հրավիրել եմ հավաքական։ Մենք դեմ չենք լինի, որ Սպերցյանը առաջատարը լինի թիմում, բայց չենք ուզում, որ թիմը մեկ առաջատար ունենա։

Տիկնիզյանի հետ էլ խոսել եմ, կրկնեմ՝ նա հայ է, դրա համար հրավիրել եմ նրան, նա շատ դաստիարակված, զարգացած, լավ ֆուտբոլիստ է։

Հուսով եմ՝ ինձ երկար ժամանակ կտաք աշխատելու, միանգամից չեք հարձակվի ինձ վրա։ Իմ տրամադրության տակ երիտասարդ ֆուտբոլիստներ կան։ Թիմը կենդանի օրգանիզմ է։ Որոշակի ժամանակ է գալիս, երբ թիմը պետք է փոխվի։ Խաղից հետո դուք՝ որպես մասնագետներ արդեն կկարողանաք ասել՝ ինչ տարբերություններ կան ներկա և նախկին Հայաստանի հավաքականների միջև։

Թուրքիան՝ որպես հավաքական, դրական տպավորություն է թողել։»,-ասաց մարզիչը:

Հայաստան-Թուրքիա հանդիպումը կկայանա վաղը՝ մարտի 25-ին «Հանրապետական» մարզադաշտում: Խաղի սկիզբը՝ 21:00-ին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին