▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե ոստիկանապետն իրեն թույլ տար նման բան անել՝ Շանթից բան կմնա՞ր

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը այսօր «Ազատության»  հետ զրույցում հերքել է իր և իր տեղակալ Հունան Պողոսյանի կողմից   Մաշտոցի պողոտայում օրեր առաջ տեղի ունեցած բախումների հետևանքով ձերբակալված Շանթ Հարությունյանի և ազատամարտիկ Վարդան Վարդանյանի նկատմամբ բռնություն գործադրելու մասին լուրերը:

«Տրամաբանության բացակայություն եմ տեսնում:  Նախ և առաջ, հազարից ավել մարդ կար էնտեղ՝ [ոստիկանության Կենտրոնականի] բաժնի շենքում, երկրորդը՝ եթե էս երկու տարիների ընթացքում նման դեպք է եղել, ուրեմն՝ սա էլ կարող է իրականությանը համապատասխանել»,-հայտարարել է Գասպարյանը՝ շարունակելով. - «Իհարկե, չի եղել և չէր կարող լինել նման դեպք: Հանձնաժողով, մեկուսարան ընդունել, բոլոր տեղերը ամեն ինչ ֆիքսվում է»:

«Սա նույնպես հիվանդ երևակայության արդյունքն էր: Ի՞նչ եք պատկերացնում հետո. ոստիկանապետը իրեն թույլ տար նման բան անել՝ Շանթից բան կմնա՞ր: Որտե՞ղ է տրամաբանությունը: Բացի դրանից՝ էնտեղ եղել են պատգամավորներ և այլն», - ասել է ոստիկանապետը:


Գնահատելով կատարվածը` Վլադիմիր Գասպարյանն ասել է. - «Քրեական հանցագործություն է, ոչ մի քաղաքական բան: Ի՞նչ հեղափոխության մասին է խոսքը: Եթե մեր հասարակությունը հիվանդ է այն աստիճան, որ Շանթի դատարկախոսությունները և այս մի քանի քրեական տարրերի արած գործողությունները հեղափոխություն է որակում, վայ մեր հասարակությանը»:

Ոստիկանապետի խոսքով, միջադեպի հետևանքով, բացի իրավապահներից, ոչ ոք չի տուժել:

Նա նաև չի բացառել, որ ձերբակալվածների թիվը կարող է ավելանալ:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին