▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե ՀՀ իշխանությունների սեղանին ինչ որ առաջարկ է դրված, ապա դրա մասին պետք է բարձրաձայնեն. Աբրահամյան

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Բաքուն ՀՀ-ից դեռ պատասխան չի ստացել խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկների և պետական ​​սահմանի սահմանազատման գործընթաց սկսելու վերաբերյալ։

Հայաստանի իշխանությունները սահմանների դեմարկացիայի մասին խոսել են, բայց Ադրբեջանի առաջարկի՝ խաղաղության պայմանագիր կնքելու մասին ոչինչ չեն ասում:

http://asekose.am/filemanager/uploads/Tigran_Abrahamyan.jpg

Չի բացառվում, որ Ադրբեջանը բլեֆի է գնում, դա նրանից հեռու չէ, սակայն եթե ՀՀ իշխանությունների սեղանին ինչ որ առաջարկ է դրված՝ կարևոր չէ միջնորդների, թե ուղիղ Ադրբեջանի կողմից, ապա դրա մասին պետք է բարձրաձայնեն:

Եթե նման առաջարկ չի եղել, չի քննարկվել, ապա դա պետք է հերքվեր:

Այս թեման կարևոր է նաև այլ տեսանկյունից: Բաքվից հնչող հայտարարություններն անուղղակի ձևով ցույց են տալիս, որ սահմանային լարվածությամբ ճնշումներ են գործադրում Հայաստանի վրա՝ ստանալու իրենց համար ցանկալի փաստաթուղթ:

Իսկ թե ինչ բովանդակություն ունի այդ փաստաթուղթը կարելի է միայն ենթադրել, բայց այն, որ դրա ստորագրումը Ադրբեջանի համար կարևոր նշանակություն ունի, հստակ է նրանց նկատելի շահագրգռվածությունից ու դրան հասնելու ջանքերից»:

 

Այլ կայքերից և տելեգրամ-ալիքներից վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Հասարակություն ավելին