▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե չեք կարող ուրիշ գործ գտնել` պատրաստվեք բաժանվել ձեր կնոջից

«Տեսախցիկն ինձ թույլ է տվել ճամփորդել, տեսնել տարբեր մարդկանց կյանքերը և հնարավորություն ունենալ դա տեղափոխել էկրանին, ինչը հրաշալի է»,- այս մասին այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Մեդիա կենտրոնում» ասել է բրիտանացի կինովավերագրող  Շոն Մաքալիսթերին:
 
Մաքալիսթերը հաճախ է լինում ճգնաժամային երկրներում՝ Եմեն, Լիբիա, Եգիպտոս, Սիրիա. կինովավերագրողն ամենից շատ կարևորում է այն, որ իր աշխատանքի արդյունքում նշանակալի ու հրաշալի պատմությունները հասնում են հեռուստաէկրանին, ինչը լրատվական թողարկումների դեպքում չի պատահում, քանի որ այդ թողարկումները շատ կարճ են:
 
«Ես, ճիշտն ասած, չեմ գնում թեժ կետեր պատերազմի ժամանակ, այլ գնում եմ պատերազմից առաջ և հետո: Նախ, այդքան քաջ չեմ, և բացի դրանից՝ պատերազմից հետո տեղի ունեցողը նկարահանելը շատ ավելի հետաքրքիր է»,- ասել է Շոն Մաքալիսթերը:
 
Մաքալիսթերի՝ սկսնակ ռեժիսորներին ուղղված խորհուրդները հետևյալն էին. առաջին՝ եթե կարող եք ուրիշ գործ գտնել, գտեք: Երկրորդ՝ եթե չեք կարող ուրիշ գործ գտնել, պատրաստվեք, որ բաժանվելու եք ձեր կնոջից/ամուսնուց: Եվ երրորդ՝ հենց բաժանվեք ձեր կնոջից, մի կարգին տեսախցիկ գնեք՝ կեսկատակ նշեց նա:
 
Նշենք, որ հոկտեմբերի 2-ին՝ ժամը 19:00-ին, «Նաիրի» կինոթատրոնում «Ակամա հեղափոխականը» ֆիլմի ցուցադրմամբ կմեկնարկի Շոն Մաքալիսթերի 7 ֆիլմերի ցուցադրությունը Երևանում. մուտքն ազատ է:
 
Իսկ կինոքննադատների և ռեժիսորների համար մրցանակակիր ռեժիսորը կվարի 2 գործնական դասընթացներ և մեկ վարպետության բաց դաս:

Մեդիա Կենտրոն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին