▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե աշխարհում մեկ թուրք էլ մնա, հետապնդելու է ձեզ. գրություն՝«Ակօս»-ի էջին

Թուրքիայում հրատարակվող հայկական երկլեզու «Ակօս» թերթի էլեկտրոնային կայքը նախօրեին հաքերային  հարձակման էր եթարկվել: Կայքի գլխավոր էջին գրված է եղել «Hacked by SERBERUS» գրությունը: Գրում է ermenihaber.am-ը և հավելում. Այնուհետև գրված է եղել. «Դեռ ի՞նչ որ մեկը Հրանտի անունն է տալիս: «Մաքուր արյունը, որը պետք է լցվի թուրքից հեռացված թունավոր արյան փոխարեն, առկա է հայի՝ Հայաստանի հետ  ստեղծած երակի մեջ»:

Serberus Reis Says.

«Մենք այս խոսքերը չենք մոռացել և թույլ չենք տալու, որ դրանք մոռացվեն: Եթե աշխարհում մեկ թուրք էլ մնա, հետապնդելու է ձեզ: Դա չմոռանաք»:

Գրությանը հաջորդել է Աթաթուրքի հայտնի «Երաջանիկ եմ, որ թուրք եմ» հայտնի արտահայտությունը:

Այդ հաղորդագրության վրա սեղմելիս հղումը տեղափոխվում է forumunuz.com կայքի վրա:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին