▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե Արցախը 1996-ից Ադրբեջանինն էր, որդուդ Ադրբեջանի բանակ էիր ճանապարհո՞ւմ»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Կապիտուլյանտ, դու էիր ասում 2019 -ին Արցախի խորհրդարանականների հետ հանդիպմանը, որ Պուտինը քեզ ասել է. «Նույնիսկ Ալիեւն է հասկանում, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում չի լինի»։
Բա ո՞նց էր 1996-ից Արցախն անցնում Ադրբեջանին, եթե Պուտինն է ասում հակառակը։
Ապրիլյան պատերազմից հետո, Սերժ Սարգսյանի օրոք Ալիեւն է ասել՝ փակ դռների հետեւում կա մեծ ճնշում ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը։
2019-ի օգոստիսին դու էիր ասում՝ Արցախը Հայաստան է։
Քո թիմակիցներն էին ասում՝ Ակնան մեր հայրենիքն է։
Դու էիր ասում՝ ինչ պետքա, դա էլ բանակցում եմ։
Դու էիր որդուդ Արցախ ծառայության ճանապարհում։
Բա եթե Արցախը 1996-ից Ադրբեջանինն էր, որդուդ Ադրբեջանի՞ բանակ էիր ճանապարհում։
Դու էիր 2020-ին Շուշիում Արցախի նախագահի երդմնակալությանը մասնակցում։
Բա եթե Արցախը 1996-ից Ադրբեջանինն էր,առանց Ալիեւի ի՞նչ էիր անում Շուշիում։
Քո խոսույթը ոտքից գլուխ ադրբեջանական է,Նիկոլ Փաշինյան։
Դու քեզ պահում ես Ալիեւի դեսպանի նման,Նիկոլ։
Լռիր ու մարդկանց ավանակի տեղ մի դիր»։

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին