▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես սաղ աշխարհի, սաղ երկրների հետ մոտիկ եմ...«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը «Ժամանակի» հետ հեռախոսազրույցում պնդեց, որ չի պատրաստվում Իրաքում ՀՀ դեսպան դառնալ: Մեր հարցին, թե նման առաջարկ արվե՞լ է իրեն, Ալեքսանյանը հայտարարեց. «Չէ, չէ, չէ, ոչ մի առաջարկ ոչ եղել ա, ոչ էլ էդ ձեւ տրամադրություն կա»:
Հարցրինք, թե իսկ չէ՞ր ուզի լինել Իրաքի դեսպան, քանի որ Իրաքի հետ գործարար կապեր ունի. «Ես սաղ աշխարհի, սաղ երկրների հետ մոտիկ եմ, բայց էդ ձեւ բան չկա»,-պնդեց պատգամավորը:

Հետաքրրքվեցինք նաեւ, թե հնարավո՞ր է ավելի լավ պաշտոն են առաջարկել իրեն: «Ես ասում եմ՝ չկա էտ ձեւ բան, վսյո, էլ ինձ հարցեր մի տուր»,-հայտարարեց Ալեքսանյանը»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին