▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էս օրենք ա, «Արմքոմեդի»-ից չէ

ԱԺ-ում քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված «Սննդամթերքի անվտանգության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը մինչ կուղղեր իր հարցը՝ մի քանի մեջբերումներ արեց օրենքի նախագծից.

«Հարգելի պատգամավորներ, լսե՛ք. օրենքով արգելվում է վախեցնել կենդանիներին. սադրել միմյանց նկատմամբ, առանց ցավազրկման ամորձատել, առանց ցավազրկման եղունգներ հեռացնել,  գյուղատնտեսական կենդանիների՝ մինչև 8 ժամից ավելի տեղափոխման ժամանակ ապահովվում է կենդանիների հանգիստը՝ լիազոր մարմնի գիտությամբ՝ հատկորոշված վայրերում, արգելվում է կենդանիների մարմինների դյուրազգաց մասերին սեղմելը, արգելվում է կենդանիների պոչերը ճզմելը, ոլորելը, արգելվում է կենդանիների գլուխներից, ականջներից, ոտքերից, մորթուց բռնած քարշ տալը, փոխադրման ժամանակ փոխադրողները պահպանում են կենդանիները պաշտպանության և բարօրության պահանջները: Կենդանիներին ուղեկցվող մարդիկ հաշվառվում են լիազորված մարմնում: Էս օրենք ա, «Արմքոմեդի»-ից չէ»,-ասաց Արամ Մանուկյանը:

Պատգամավորը հարցրեց, թե նախարարը չի նայե՞լ, թե ինչ է գրված.

«Արդյոք սա կիրառելի՞ է և չկիրառելու դեպքում պատժամիջոցները պետք է հետևեն չէ՞: Դուք քննարկե՞լ եք այս կետերի կատարողականը: Ասենք՝ ունենք 1000 գյուղ, կենդանիների տեղափոխություն պետք է լինի սպանդանոց: Լիազոր մարմնի կողմից հատկացրե՞լ եք այն հանգստավայրերը, որտեղ կենդանիների հանգիստն է ապահովվելու»:

Նախարարը նկատեց, որ այդտեղ զարմանալու ոչինչ չկա.

«Կենդանիներ են, պետք է մարդասիրական վերաբերմունք ցույց տանք: Դա Եվրամիության և միջազգային կառույցների պահանջն է: Պետք է օրենսդրական դաշտը համապատասխանեցնենք նրանց պահանջներին»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին