▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էս ոնց ազգից վերածվեցինք ցեղի, էս ոնց ստացվեց, որ դարձանք հարմարվող ամեն ինչի նկատմամբ». հերոսի մայր

Արցախյան գոյամարտում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Էս ոնց ազգից վերածվեցինք ցեղի, էս ոնց ստացվեց, որ դարձանք հարմարվող ամեն ինչի նկատմամբ, ինչ ուտացնում են չենք նեղվում, ուտում ենք ու լռակյաց նստում, մեզանից տանում են, բայց մենք էլի լուռ ենք, բա հո ամեն «ստից» բանի համար չենք պայքարի, մարդկային կյանքը գրոշի արժեք չունի այլևս։ Լռել կարելի է հարգելով մեծին, ամուսնուդ, բայց լռել, երբ կորցնում ենք հայրենիք,այ դա հանցանք է։

Շատ եմ լսել հետևյալ արտահայտություն Եռաբլուրում կամ սոցցանցերում «սգավոր ծնողներ պայքարեք», զարմանում եմ ինչի էս ցավը մերնա ու ձերը չի՞, մենք հիմա պայքարում ենք կարոտի դեմ։

Հաջորդիվ պայքարը քոնն է գիտակից Մարդ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին