|
«Մենք որևէ մեկի դեմ չենք պայքարում, պայքարում ենք հանուն ՀՀ-ի, այդ պայքարը շարունակելու ենք, իմ պայքարի և հաղորդակցության ամենաարդյունավետ միջոցներից մեկը իմ սոցիալական էջերն են և ուղիղ եթերները»,- այս մասին ճեպազրույցի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ՔՊ-ն ընդդիմադիր ուժերից ո՞ւմ դեմ է պայքարում:
Անդրադառնալով դիտարկմանը, որ նախընտրական շրջանում ընդդիմադիր ուժերը, մանսավորապես կալանավորված Սամվել Կարապետյանը անհավասար պայմաններում է գտնվում՝ Փաշինյանը նշեց․ «Որևէ բան չի խանգարում, որ ձեր նշած անձը ուղիղ եթեր մտնի, եթե հեռախոս ձեռք բերելու խնդիր ունի, կարող ենք աջակցել, նույնիսկ ինտերնետն ու հեռախոսի չիպն ապահովել»։
***
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով իրեն «բարեհաջող ամուսնալուծության» կապակցությամբ շնորհավորելուն ու իր անձնական կյանքի մասին լրագրողի այն պնդմանը, թե այժմ ավելի երջանիկ կլինի, քանի-որ այլևս իշխանությունը երկուսի մեջ չի կիսվելու, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց․ «Դա համարում եմ սադրիչ ու տափակ պնդում, ՀՀ վարչապետը երբեք որևէ մեկի հետ իշխանություն չի կիսել ու չի կարող կիսել»:
***
Քաթարն ու Քուվեյթը նախնական համաձայնությա՞ն են եկել հայկական երկաթուղու կառավարման հարցում, և այդ առնչությամբ ՌԴ-ի կողմից կա՞ համաձայնություն՝, թե ոչ․ այս հարցերին ի պատասխան՝ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում վաևչապետ Նիկոլ Փաշինյանը հստակ չպատասխանեց այս հարցին՝ նշելով․ «Առաջին ռեակցիան ուրիշ բան է, չորրորդ ռեակցիան ուրիշ բան է, արդյունքը այլ բան է․․․ Իհարկե, երկաթուղին ՀՀ սեփականությունն է, և կարող է ՀՀ-ն չեղարկել և խզել պայմանագիրը, բայց մեզ պետք չի գնալ սուր խոսակցության՝ կոնֆլիկտի տրամաբանությամբ , մենք ուզում ենք քննարկել Ռուսաստանի մեր գործընկերների հետ, վա՞տ բան ենք անում։ Պայմանագիր խզելը միշտ էլ վատ բան է, պետք է պայմանավորվել․․․ Մեր միջպետական և անձնական հարաբերությունները թույլ են տալիս հանգիստ բարեկամական խոսենք»։
|