▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես կխնդրեմ արևի տակ չկանգնել և գնալ տուն. Ռոբերտ Քոչարյանը դատարանի բակում հանդիպեց իր աջակիցների հետ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի բակում, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է իր աջակիցների հետ և դիմել նրանց․

«Եկել եմ ձեզ շնորհակալություն հայտնելու՝ ձեր ակտիվ աջակցության համար. դա և ուժ է հաղորդում և տոկոնություն։ Բայց նաև պետք է ասեմ, որ այս անիմաստ դատը բավական երկար է տևելու։ Ասել եմ, որ իմ օրացույցից երեքշաբթի օրը ջնջված է, որովհետև անիմաստ օր է և չեմ ուզում, որ ձեր օրացույցում էլ նույնը լինի։ Ես կխնդրեմ արևի տակ չկանգնել, ուղղակի գնալ տուն։ Այս անիմաստ դատը մտել է ռուտինայի մեջ, երկար է տևելու։

Խնդրում եմ՝ երեքշաբթի օրը մի ջնջեք ձեր օրացույցից, զբաղվեք ավելի կարևոր գործերով»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին