▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եռյակը չի պառակտվի. Ստեփան Մարգարյան

 

Այսօր եռյակի հանդպումը տևեց մեկուկես ժամ, թեեւ եռյակի ներկայացուցիչները լրագրողներին նախօրոք ասել էին, թե հանդիպումը կտևի առավելագույնը 20 րոպե:   Հանդիպման ավարտից հետո ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը հայտնեց, որ քննարկվել են կազմակերպական հարցեր` համաժողովրդական շարժման գրասենյակների մասին, եւ բովանդակային` առաջիկա անելիքների մասին, ավելի կոնկրետ` զանգվածային միջոցառումների:   «Վերջնական որոշում կկայացնենք վաղը չէ մյուս օրը, որովհետև կուսակցությունների ներսում քննարկելու խնդիրներ են առաջացել: Կան առաջարկներ հանրային միջոցառումների ձևի ու բովանդակության մասով, դրա հետ կապված` լրացուցիչ քննարկման կարիք է առաջացել»,- ասաց պատգամավորը:   Հարցին` հնարավո՞ր է եռյակը պառակտվի, պատասխանեց. «Եռյակը չի պառակտվի: Նորմալ եմ համարում, որ ամեն մեկը տեսակետ ունի այս կամ այն գործունեության վերաբերյալ: Եռյակի կենսունակության համար կարևոր է ոչ միայն այն, որ տարբեր կարծիքներ կան, այլև կարևոր է, թե որքանով է եռյակն ունակ հաղթահարել կարծիքների տարբերությունը և կայացնել վերջնական որոշում: Վերջնական կոնսենսուսի կգանք: Հուսով եմ` եռյակը շարունակելու է իր գործունեությունը»:   Մարգարյանը նշեց, որ եռյակը կհայտարարի, թե ինչպես են պատկերացնում իրենց գործունեությունը, միջոցառումները, նաև` թե երբ է լինելու ամփոփիչ գործողությունը կամ կուլմինացիան: Ըստ նրա` շարժումը թևակոխել է «լուրջ փուլ», ուստի բոլոր խնդիրները պետք է հաշվարկված լինեն:   «Բոլորն են հանրահավանքները համարում հույժ անհրաժեշտություն: Մեր տարբերությունը եղել է այն, թե որ պահին պետք է անենք մեծ հանրահավաքները: Մենք դադար չենք վերցնել, մենք ճիշտ տակտիկա ենք ընտրել, զբաղված ենք լուրջ կառուցվածքային խնդիրներով, ակցիաներ ենք մշակում: Մեզ թիկունք է հարկավոր, դրա դերը ստանձնելու են շտաբները, որոնք մոբիլիզացնելու են ժողովրդին: Այդ շտաբները կուսակցական գործունեություն չեն ծավալելու, այլ միմիայն մոբիլիզացնելու են համաժողովրդական շարժումը»,- ասաց պատգամավորը:   Հարցին` արդյո՞ք եղել է հանդիպում Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի միջև, Ստեփան Մարգարյանը պատասխանեց, որ ինքը տեղյակ չէ. «Իսկ եղե՞լ է դրա մասին հայտարարություն… Ես չեմ կարող ո'չ հաստատել ո'չ հերքել, ես դրա մասին տեղյակ չեմ»:   Հարցին, թե ի՞նչ արտահերթ ընտրությունների է գնում եռյակը, նա պատասխանեց. «Մենք գնում ենք արտահերթ բոլոր ընտրությունների: Ես չգիտեմ, թե որ պահին ինչ կանենք, կախված է իշխանությունների ու ժողովրդի պահվածքից: Մենք մեծացնում ենք համաժողովրդական ճնշումները»: 
 Չնայած հոռետեսական կանխատեսումներին՝ խորհրդարանական եռյակը չի պառակտվի: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, խորհրդարանական եռյակի («Ժառանգություն»,  ԲՀԿ եւ Հայ ազգային կոնգրես) ներկայացուցիչների նիստից հետո հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը: նրա խոսքով լիովին բնական է, որ քաղաքական եռյակից յուրաքանչյուրն այս կամ այն հարցի շուրջ ունի իր դիրքորոշումը՝ լինի դա հանրահավաքների անցկացում, թե կազմակերպչական հարցեր: Սակայն Մարգարյանը հավաստիացրեց, որ խորհրդարանական եռյակում տարաձայնություններ չկան եւ նրանց համատեղ գործունեությունը կշարունակվի:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀԱԿ-ը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես, նշել է, որ ակտիվ քաղաքական գործողությունների անորոշ ժամանակով հետաձգումը կարող է դառնալ ճակատագրական սխալ, քանի որ վարչախումբն այդ ժամանակամիջոցը կարող է օգտագործել սեփական ճամբարն առավելագույնս մոբիլիզացնելու եւ Համաժողովրդական շարժման ներսում պառակտումներ առաջացնելու համար։
Նկատի ունենալով նշված հանգամանքները՝ Հայ ազգային կոնգրեսը հույժ անհրաժեշտ է համարում, Համաժողովրդական շարժման տարածքային գրասենյակների ձեւավորմանը զուգընթաց, որեւէ կերպ չթուլացնել, այլ ընդհակառակը, ավելի թեժացնել ու շարունակական դարձնել Ազատության հրապարակում սկիզբ առած լուրջ քաղաքական գործընթացը»: ՀԱԿ-ի հայտարարությունը հետեւել է ԲՀԿ-ի Քաղաքական խորհրդի նիստին, որտեղ նոր հանրահավաք անցկացնելու մասին որեւէ որոշում չի կայացվել:


Այսօր տեղի է ունեցել Եռյակի հանդիպումը, որը սպասվածից ավելի երկար է տևել: Հանդիպման ավարտից հետո ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը հայտնել է, որ քննարկվել են կազմակերպական հարցեր` համաժողովրդական շարժման գրասենյակների մասին, եւ բովանդակային` առաջիկա անելիքների մասին, ավելի կոնկրետ` զանգվածային միջոցառումների:   «Վերջնական որոշում կկայացնենք վաղը չէ մյուս օրը, որովհետև կուսակցությունների ներսում քննարկելու խնդիրներ են առաջացել: Կան առաջարկներ հանրային միջոցառումների ձևի ու բովանդակության մասով, դրա հետ կապված` լրացուցիչ քննարկման կարիք է առաջացել»,- ասաց պատգամավորը:  

Չնայած հոռետեսական կանխատեսումներին՝ Մարգարյանը նշեց, որ խորհրդարանական եռյակը չի պառակտվի: «Եռյակի կենսունակության համար կարևոր է ոչ միայն այն, որ տարբեր կարծիքներ կան, այլև կարևոր է, թե որքանով է եռյակն ունակ հաղթահարել կարծիքների տարբերությունը և կայացնել վերջնական որոշում: Վերջնական կոնսենսուսի կգանք: Հուսով եմ` եռյակը շարունակելու է իր գործունեությունը»:   Ըստ նրա` շարժումը թևակոխել է «լուրջ փուլ», ուստի բոլոր խնդիրները պետք է հաշվարկված լինեն:    

 Ավելի վաղ ASEKOSE.am-ը հայտնել էր, որ ՀԱԿ-ը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես, նշել է, որ ակտիվ քաղաքական գործողությունների անորոշ ժամանակով հետաձգումը կարող է դառնալ ճակատագրական սխալ, քանի որ վարչախումբն այդ ժամանակամիջոցը կարող է օգտագործել սեփական ճամբարն առավելագույնս մոբիլիզացնելու եւ Համաժողովրդական շարժման ներսում պառակտումներ առաջացնելու համար։

Ինչին էլ պատասխանել էր Տիգրան Ուրիխանյանընշելովոր ԲՀԿ-ն, շարժմանը համաժողովրդական և առավել ընդգրկուն տեսք տալու նպատակով պատրաստ է  հրապարակային խոշոր միջոցառումների  թե՛ մարզերում, թե՛ Երևան քաղաքում, այդ թվում՝ նաև վճռական գործողությունների Ազատության հրապարակում` ճիշտ պահին:

Միևնույն ժամանակ ցանկանում ենք նշել, որ շարժմանը մասնակից քաղաքական ուժերից յուրաքանչյուրի և մասնավորապես ՀԱԿ-ի իրավունքն է՝ ինքնուրույն կազմակերպել ցանկացած զանգվածային միջոցառում` ցանկացած վայրում և ցանկացած պահին:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին